12.06.2014|
18:22
Այսօր «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հրավիրած «ՆԱՏՕ. մարտահրավերներ և տեսլականներ» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը նշեց, որ խորհրդարանական վեհաժողովում եղել են ակտիվ քննարկումներ՝ կապված Սիրիայում, Աֆղանստանում տիրող իրավիճակների հետ: Քննարկվել է նաև ՈՒկրաինայում տիրող իրավիճակը: